Ես որպես ընթերցող

booksspecedԵս շատ եմ սիրում գրքեր կարդալ:Բայց վերջերս իմ մոտ կարծես պակասել է ոչ թե գիրք կարդալու  ցանկությունը այլ ժամանակը:Ժամանակը չի հերքում որպեսզի կարողանամ կարդալ իմ սիրելի գրքերը:Վերջերս ես կարդացի《Ջեյն էյրը》և 《Ռոբինզոն Կրուզո》գրքերը:Խորհուրդ կտամ որպեսզի շատերը կարդան այս գրքերը, և ոչ միայն այս գրքերը այլ շատ ու շատ գրքեր :Ես ուղղակի չեմ սիրում պատմել կարդացածս գրքերի մասին:Կցանկանայի որ ինքներտ կարդաք, որպեսզի ավելի հասկանալի լինի ձեզ:  Եթե մարդիկ կարդան գրքեր մեր ազգը ավելին կդառնա քան կար:ԱՎԵԼԻ ՇԱՏ  ԿԱՐԴԱՑԵՔ ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ …

Առցանց թեստային աշխատանք

15210118_18d024b7a2http://movsisyannune.com/2012/05/05/%D5%A9%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84/

1. Սխալներն ուղղել.

վախում եմ-վախենում եմ

բազմիցս անգամ-բազմիցս

հազվադեպ է պատահում-

ուրիշ այլ մարդիկ-ուրիշ մարդիկ

խոսքը քեզ է վերաբերվում-խոսքը քեզ է վերաբերում 

ճապոնուհի մարզուհի-ճապոնացի մարզուհի 

ձեր պես-ձեզ պես 

ի օգուտ

խոստովանվել-խոստովանել 

փախնել-փախչել

կապնվել-կապվել

զանգվել-զանգահարել կամ զանգել

երիցս անգամ-երիցս

ներ է դնում-ներդնում է 

դուրս գնալ դուրս-դուրս գնալ

ներս մտավ ներս-ներս մտավ

թողել-թողնել

սիրահարվել մեկի վրա-սիրահարվել մեկին

 

2.Այս մասերը միացներով` բառեր կազմել

հոգի+վիճակ-հոգեվիճակ

հոգի+ որդի-հոգեորդի

ոգի+ավորված-ոգևորված

տարի+վերջ-տարեվերջ

գինի+ավետ-

ոսկի+վառ-ոսեվառ

ալի+հեր-ալեհեր

3. Հետևյալ բառակապակցությունների իմաստը մեկ բառով արտահայտել:

ա. գետի սկիզբ առնելու տեղը-գետաբերան

բ. ծովի ջրերի հետ քաշվելը-տեղատվություն

գ. լեռան ստորին մասը-ստորոտ

դ. ձկների խումբը-վտառ

ե. գորտի ձագ-շերեփուկ

 

4. Մաքուր բառին առնվազն 5 հոմանիշ գրել:

Մաքուր-Հստակ, ջինջ, վճիտ,զուլալ,պարզ,անապակ.

5. Կապույտի երանգներ մատնանշող բառեր գրել:

Լուրթ,երկնագույն,ծավի,կապտագույն.

Տնային(Մայրենի)

sevan1Կարդալ Կոելոյի առակները, երեք առակ սովորում պատմել, մեկը՝ վերլուծել:
http://movsisyannune.com/2013/03/17/%D5%BA%D5%A1%D5%B8%D6%82%D5%AC%D5%B8-%D5%AF%D5%B8%D5%A5%D5%AC%D5%B8-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/
Ես վերլուծել եմ Հարբեցող աշակերտը,առակը:
Այդ առակը փորձում էր բացատրել այն,որ մարդը երբ իրեն պահում է շատ հասարակ և խելոք կարող է և լինել վատը,իսկ եթե մարդը պահում է իրեն ոնց-որ կա ուրեմն իրեն կարող ես վստահել միշտ,սակայն ամեն մարդուց պետք է զգուշանալ:

Մայրենի

menak1http://movsisyannune.com/2012/11/23/%D5%A1%D6%80%D5%BB%D5%AB-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

Առաջադրանք

1. Ի՞նչ ասել է արջի ծառայություն:
Այս պատմվածքի հետ ոչ մի կապ չկա արջի ծառայությունը:
2. Փորձիր վերլուծել առակը:
Առակը այն մասին էր փորձում բացատրել,որ մարդուն պետք է բացատրել կամ սովորեցնել այլ ոչ թե նրա տեղը անել գործը շատերը դա կհասկանան,որ այդ մարդը իրեն գովելու համար է արվում:

3. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կապ կարող է լինել նյութին կցված լուսանկարի և առակի ներքին ասելիքի միջև:
Իմ կարծիքով նկարը նշանակում է ցանկապատի ճեղքից դուրս եկող բարի արարքը:

Մայրենի

535664_150134798486763_917622832_nhttp://movsisyannune.com/2013/03/20/%D5%A7%D5%A4%D5%B4%D5%B8%D5%B6%D5%A4%D5%B8-%D5%A4%D5%A5-%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B9%D5%AB%D5%BD-%D5%BD%D5%AB%D6%80%D5%BF%D5%A8/
Առաջադրանք 1
1. Կարդալ տեքստը:
Կարդացել եմ տեքստը:

2. Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր քո ուսուցիչներից մեկնումեկի մասին:
Ես մեր դպրոցի ուսուցիչներին շատ եմ սիրում:Իմ ամենասիրելի ուսուցիչներից են ընկեր Անուշը և ընկեր Մարթան:Մեր դասարանը նրանց շատ է սիրում, հարգում է նրաց և բոլոր ուսուցիչների իրավունքները, (ես նույնպես): Նրանք մեր նկատմամբ շատ բարի և հոգատար են ինչպես՝ընկեր Անուշը իր ծաղիկների նման իսկ ընկեր Մարթան իր գեղեցիկ երկրների նման: Ինչպես սիրում եմ ընկեր Անուշին և ընկեր Մարթային այնպես էլ սիրում եմ կենսաբանություն և աշխարհագրություն առարկան: Մեր դասարանի բախտը բերել, որ նման լավ ուսուցիչներով է շրջապատված: Մեր դպրոցի բոլոր ուսուցիչները շատ լավն են և գեղեցիկ:

Առաջադրանք 2

1. Քո ուսուցիչներից ո՞ւմ նմանեցրիր «Մեր ուսուցիչը» պատմվածքի հերոսին:
Ես այս պատմվածքի հերոսին մեր ուսուցիչներից նմանեցնում եմ Պարոն Տիգրանյանին,որովհետև նա մի կողմից շատ ջղայն մարդ է,իսկ մյուս կողմից շատ բարի մարդ:Երբ Պարոն Տիգրանյանի դասերին չեիք նստել,մենք գիտեինք,թե նա ջղայն մարդ է բայց պարզվեց,որ բոլորի կարծիքը սխալ է (իմ կարծիքով) չնայած,որ լինում են պահեր երբ նա բարկանում է երեխաների վրա բայց դրանք լինում են միայն երեխաների պատճառով:Իսկ նրա բարի լինելը ես շատ շուտ եմ բացահայտել որովհետև նա հնարավորություններ է տալիս սխալը ուղղելու դրա համար նրա իրավունքները եղել են միշտ միշտ ամենաբարձր դիրքում:

2. Քո դասարանում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
Մեր դասարանում չկա այդպիսի երեխա ով կտար իր վերջին գումարը գրքին և աննդատ կկարդար գրքեր բայց կա նա ով շատ է սիրում ընթերցել՝նա Էմիլիան է:

3. Ի՞նչ ասել է հարգել ուսուցչին: Դու ինչպես ես հարգում ուսուցիչներիդ:
Ես հարգում եմ իմ բոլոր ուսուցիչներին եթե նրանք իրենց իրավունքները օգտագործում են լավ և չափավոր:

Ակսել Բակունց

bakuncԿենսագրություն
Բնագիր՝Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան
Ծննդյան օրը՝1899թ.հունիսի 13-ին
Ծննդավայր՝Գորիս
Վախճանի օր՝1937թ.հուլիսի 18-ին

Ակսել Բակունց, հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Գրական անունը

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվում է Բակունցը, հոր Ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Կյանքը

Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923-ին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-26-ին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։ 1927-28-ին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։Ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։

Ղազարոս աղայան (Նախագիծ)

220px-Ղազարոս_ԱղայեանԱռաջադրանք 1 Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին և բանավոր ներկայացրու դասարանում:

Մեկ հատված նրա մանկավարժական գործունեության մասին:
Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։
Աղբյուրը՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6
Առաջադրանք 3 Նայեք Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը և 5-7 նախադասությամբ գրավոր շարադրեք:

Ինձ տեսանյութը շատ բան սովորեցրեց:Ղազարոս Աղայանին անվանել են հայկական Անդերսեն:Աղայանը ինչ ասում էր իր վերիջին բառը լինում էր «կեցցես»:Ֆիլմում ցուցադրվում էր նրա տուն-թանգարանը:Գեղեցիկ պահպանվում էր իր և կնոջ նկարներից,պահպանվում էր նաև ընկերների նկարներից:Իմացա, որ իր ծննդյան օրը Աղայանի համար ճառ է կարդացել Ստեփան Շահումյանը:

Առաջադրանք 4 Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:
Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:
«Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է»նշանակում է,որ եթե մարդու մեջ խիղճ գոյություն չունի, ուրեմն այդ «մարդ» կոչվող անձը սիրտ նունպես չունի,իսկ եթե սիրտ չունենան, ուրեմն ոչ թե մեռածի հաշվում են այլ մեռած են:

Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:
Ես գիտեմ,որ բոլորս էլ խիղճ ունենք,իսկ այն հազվադեպ մարդիկ ովքեր խիղճ չունեն, ուրեմն ինչպես ասացի նրանք մեռած են:

Եթե «Վաճառականի խիղճը» հեքիաթը ծանոթ է քեզ, քո ընտրությամբ կարդա Աղայանի մեկ այլ հեքիաթ, կազմիր հարցեր և առաջադրանքներ:
Ես կարդացել եմ Ղազարոս Աղայանի եղեգնուհի հեքիաթը:
Հարցեր
1.Ի՞նչ արեց եղեգնուհուն բոշան:
2.Ով ասաց թագավորին Եղեգնուհու տեղը:
3.Ինչպես նա վերադարձավ իր հին կերպարանքին:3 նախադասությամբ պատմիր:

Առաջադրանք 5305205_352478241500743_1652556362_n
Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Իմ մութ ու լույս աշխարհները:
Իմ ներսում կա մութ և լույս աշխարհներ:Իմ մութ աշխարհն այն է, երբ մնում եմ մենակ: Շատ մարդիկ, երբ տխրում են, ցանկանում են միայնակ մնալ,բայց ես այդ ժամանակ ուզում եմ ընկերներիս կամ հարազատներիս հետ անցկացնել, որպեսզի մոռանամ իմ տխրությունը և մտնեմ իմ լույս աշխարհ:Իսկ իմ մյուս աշխարհը`լույս աշխարհը,մի հիանալի աշխարհ է , այնտեղ ես միշտ ուրախ եմ լինում: Ես կցանկանայի միայն լույս աշխարհ լիներ իմ մեջ: Ես իմ երջանիկ պահերին սիրում եմ անցկացնել ընկերներիս ու ծնողներիս հետ: Ես ընդհանրապես շատ ուրախ և դարական մարդ եմ:Ես շատ քիչ եմ գտնվում մութ աշխարհում:

Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Եթե մարդիկ առաջվա պես լինեն բարի,հոգատար մյուսների հանդեպ, ապա մի օր իրենք կտեսնեն այդ սանդուղքը և կքայլեն դեպին վեր:

Առաջադրանք 7
Կատարված աշխատանքի վերլուծություն
Կատարած աշխատանքը վերլուծել նշանակում է՝
Հնարավորինս մանրամասն, կետ առա կետ բացել սովորողի նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջները:

1. Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
Տեքստը վերլուծել եմ:
2. Ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն
Հիմնավորել եմ խոսքս և ունեմ ստեղծագործական աշխատանք:Տես 5-րդ առաջադրանքը
3. Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում:

Մի քանի առաջադրանքների համար ես օգտվել եմ տարբեր հայալեզու կայքերից և վիքիդարաններից:Տես առաջադրանք 1-ը:

Առաջադրանք 8
Կատարված աշխատանքի գնահատում
Ի՞նչ գնահատանիշ կդնեիր կատարածդ աշխատանքի համար, ինչո՞ւ:

Ես ինձ կգնհատեի 8 միավոր, որովհետև ամբողջովին մասնակցել եմ նախագծին և արել եմ բոլոր հանձնարարված առաջադրանքները:

Տնային աշխատանք

305205_352478241500743_1652556362_nԻմ մութ ու լույս աշխարհները:
Իմ ներսում կա մութ և լույս աշխարհներ:
Իմ մութ աշխարհն այն է, երբ մնում եմ մենակ: Շատ մարդիկ, երբ տխրում են, ցանկանում են միայնակ մնալ,բայց ես այդ ժամանակ ուզում եմ ընկերներիս կամ հարազատներիս հետ անցկացնել որպեսզի մոռանամ իմ տխրությունը և մտնեմ իմ լույս աշխարհ:

Իսկ իմ մյուս աշխարհը`լույս աշխարհը,մի հիանալի աշխարհ է , այնտեղ ես միշտ ուրախ եմ լնում: Ես կցանկանայի միայն լույս աշխարհ լիներ իմ մեջ: Ես իմ երջանիկ պահերին սիրում եմ անցկացնել ընկերներիս ու ծնողներիս հետ: Ես ընդհանրապես շատ ուրախ մարդ եմ:Ես շատ քիչ եմ գտնվում մութ աշխարհում:

2.Եթե մարդիկ առաջվա պես լինեն բարի,հոգատար մյուսների հանդեպ ապա մի օր իրենք կտեսնեն այդ սանդուղքը և կքայլեն դեպին վեր:

Մայրենի տնային աշխատանք

charents2fullsize11. Գրեք, թե՝ 

ա. Ինչ  բանաստեղծություններ կարդացիք Չարենցից

բ. Ձայնադրանից, տեսադարանից, ֆիլմադարանից ինչ նայեցիք կամ լսեցիք
գ. Որ բանաստեղծությունները սովորեցիք անգիր
դ. Ինչ  կարդացիք ու իմացաք Չարենցի մասին​
Ա.Ես Եղիշե Չարենցի բանաստեղծություններից կարդացել եմ՝
1.Տաղ անձնկան
2.Լուսամփոփի՜ պես աղջիկ
3.Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
4.Պատգամ
5.Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում
6.Հեռացումի խոսքեր
7.Մահվան տեսիլ
8.Մորս համար գազել
9.Էլի գարուն կգա, կբացվի վարդը
10.Քամին
11.Անքնություն
12.Հայրենիքում
13.Դարեր շարունակ
14.Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց
15.Սոնետ
16.Պատահական անցորդին
Բ.Ես  ձայնադարանից լսել եմ
2 ձայնագրքերը ամբողջությամբ
.Ձայնագիրք 1
.Ձայնագիրք 2
Տեսադարան բաժնից նայել  և լսել եմ ամբողջը
Իսկ ֆիլմադարան բաժնից նայել եմ  «Մահվան Տեսիլ»-ը
Դ.Ես Եղիշե Չարենցի Բանաստեղծություններից անգիր եմ սովորել
1.Տաղ անձնական
2.Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
3.Հեռացումի խոսքեր
4.Էլի գարուն կգա կբացվի վարդը
5.Մորս համար գազել
6.Ես իմ անուշ  Հայաստանի արևահամ բարն եմ սիրում
7.Անքնություն
Ես Չարենցի մասին կարդացել եմ իր կենսագրությունը
Աղբյուրը՝  http://armenianhouse.org/charents/bio-am.html
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում:
Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: