Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան

Image_5370Արա Սարգսյան

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 4-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում՝ Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում։

Ի ծնե – Արա Միհրանի Սարգսյան

Ծնվել է- ապրիլի 4-ին  1902թ.

Մահացել է – հունիսի 6-ին  1969թ.

Վախճանի վայրը-Երևան(ՀԽՍՀ)

Ազգություն-հայ

Ժանր(եր)-քանդակագործություն

Գործունեություն- քանդակագործ

Նախնական անհրաժեշտ գիտելիքները ստանում է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս՝ Բերա թաղամաս, ուսումը շարունակում է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը՝ Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից էր, նրա խորհրդով Արան խորանում է արվեստի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ վաստակելու նպատակով։ Նա զբաղվում է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ՝ էլեկտրիկ։ Պատերազմից հետո նա սովորում է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919–21), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով, ապա շարունակել է Վիենայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-24), դիմաքանդակներով մասնակցել տեղի նկարիչների ցուցահանդեսներին։ Այս շրջանի դիմաքանդակները հասուն արվեստագետի ստեղծագործություններ են՝ հոգեբանական խառնվածքների շեշտված դրսևորումներով, որոշ դեպքերում թեթևակի հակումով դեպի իմպրեսիոնիզմը։ Կոմպոզիցիոն ստեղծագործություններում շարունակել է ողբերգական սյուժեները՝ Ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը նա գերազանց ավարտում է երկու տարում։ 1921 թվականին ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը որոշում է մեկնել Հռոմ։ Եսայան վարժարան հովանավորում է Արայի ուսումն արտասահմանում։ Այնուհետև կյանքի սղության պատճառով տեղափոխվում է Վիենա և ընդունվում է այսպես կոչված «Վարպետների դպրոց»։ Այստեղ նրա առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Է. Հելմերը, ապա Մյուլները։ Մասնագիտանում է հատկապես դիմաքանդակի ժանրում և Վիեննայի նկարիչների միության ցուցահանդեսին ներկայացնում է երաժիշտ, պրոֆեսոր Ռիխարդ Ռոբերտի պորտրեն։

Հակոբ Կոջոյան

H_kojoyan

Ծնվել է-Դեկտեմբերի 13-ին  1883թ.

Ծննդավայր-Ախալցխա

Մահացել է ապրիլի 24-ին 1959թ.

Վախճանի վայր-Երևան

Ազգություն-հայ

Ժանրեր-գեղանկարչություն և գրաֆիկա

Գործունեություն-նկարիչ

 Կյանքը և գործունեությունը

Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թ. Ախալցխա քաղաքում, ոսկերչի ընտանիքում: Ապագա նկարչի մանկության տարիներն անցել են Վլադիկավկազում (այժմ` Օրջոնիկիձե): Այստեղ նա ուսանում է քաղաքային վարժարանում և միաժամանակ աշխատում հոր արհեստանոցում` ոսկերչություն, փորագրման և դրվագման արվեստ սովորելով ավագ եղբայրներից: Վլադիկավկազում ապրելու շրջանում Կոջոյանը մտերմանում է ապագա օսեթական նշանավոր գեղանկարիչ Մախարբեկ Տուգանովի հետ: Տուգանովը, որ Կոջոյանից մեծ էր մի քանի տարով, սկսում է պարապել, օգնել նրան գունանկարի տեղնիկայի յուրացման ասպարեզում: Կոջոյանն իր անդրանիկ` <<Ոսկերիչ վարպետներ>> գունանկարչական էտյուդն արել է 1898-ին:

 

Երվանդ Քոչար

Cochar1_ts1323253215Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ. Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում։ 1918–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918–ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918–ին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում Պյոտր Կոնչալովսկու դասարանում։ 1919–ին վերադառնալով է Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդցուցահանդեսին»։ 1921–ին Քոչարը գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելն արդեն համբավավոր նկարիչ։ 1922-ին Քոչարը Կ.Պոլսում էր։ Հաջորդ հանգրվանը Վենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս.Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։ 1923 թ. Քոչարը Փարիզում է։ Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը», որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ։
1936–ին Քոչարը վերադարձավ հայրենիք։ Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ։ Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։ Արգելքները, բանտը, մեկուսացումը անտարակույս ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը։ Որոշիչ դեր ունեցավ նաև խռուշչովյան «ձնհալը»… Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ:

Երվանդ Քոչարը մահացել է 1979թ.