Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան

Image_5370Արա Սարգսյան

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 4-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում՝ Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում։

Ի ծնե – Արա Միհրանի Սարգսյան

Ծնվել է- ապրիլի 4-ին  1902թ.

Մահացել է – հունիսի 6-ին  1969թ.

Վախճանի վայրը-Երևան(ՀԽՍՀ)

Ազգություն-հայ

Ժանր(եր)-քանդակագործություն

Գործունեություն- քանդակագործ

Նախնական անհրաժեշտ գիտելիքները ստանում է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս՝ Բերա թաղամաս, ուսումը շարունակում է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը՝ Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից էր, նրա խորհրդով Արան խորանում է արվեստի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ վաստակելու նպատակով։ Նա զբաղվում է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ՝ էլեկտրիկ։ Պատերազմից հետո նա սովորում է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919–21), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով, ապա շարունակել է Վիենայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-24), դիմաքանդակներով մասնակցել տեղի նկարիչների ցուցահանդեսներին։ Այս շրջանի դիմաքանդակները հասուն արվեստագետի ստեղծագործություններ են՝ հոգեբանական խառնվածքների շեշտված դրսևորումներով, որոշ դեպքերում թեթևակի հակումով դեպի իմպրեսիոնիզմը։ Կոմպոզիցիոն ստեղծագործություններում շարունակել է ողբերգական սյուժեները՝ Ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը նա գերազանց ավարտում է երկու տարում։ 1921 թվականին ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը որոշում է մեկնել Հռոմ։ Եսայան վարժարան հովանավորում է Արայի ուսումն արտասահմանում։ Այնուհետև կյանքի սղության պատճառով տեղափոխվում է Վիենա և ընդունվում է այսպես կոչված «Վարպետների դպրոց»։ Այստեղ նրա առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Է. Հելմերը, ապա Մյուլները։ Մասնագիտանում է հատկապես դիմաքանդակի ժանրում և Վիեննայի նկարիչների միության ցուցահանդեսին ներկայացնում է երաժիշտ, պրոֆեսոր Ռիխարդ Ռոբերտի պորտրեն։

Հակոբ Կոջոյան

H_kojoyan

Ծնվել է-Դեկտեմբերի 13-ին  1883թ.

Ծննդավայր-Ախալցխա

Մահացել է ապրիլի 24-ին 1959թ.

Վախճանի վայր-Երևան

Ազգություն-հայ

Ժանրեր-գեղանկարչություն և գրաֆիկա

Գործունեություն-նկարիչ

 Կյանքը և գործունեությունը

Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թ. Ախալցխա քաղաքում, ոսկերչի ընտանիքում: Ապագա նկարչի մանկության տարիներն անցել են Վլադիկավկազում (այժմ` Օրջոնիկիձե): Այստեղ նա ուսանում է քաղաքային վարժարանում և միաժամանակ աշխատում հոր արհեստանոցում` ոսկերչություն, փորագրման և դրվագման արվեստ սովորելով ավագ եղբայրներից: Վլադիկավկազում ապրելու շրջանում Կոջոյանը մտերմանում է ապագա օսեթական նշանավոր գեղանկարիչ Մախարբեկ Տուգանովի հետ: Տուգանովը, որ Կոջոյանից մեծ էր մի քանի տարով, սկսում է պարապել, օգնել նրան գունանկարի տեղնիկայի յուրացման ասպարեզում: Կոջոյանն իր անդրանիկ` <<Ոսկերիչ վարպետներ>> գունանկարչական էտյուդն արել է 1898-ին:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s