Գրականություն

Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում անհիշելի ժամանակներից բնակվող հայկական ցեղերի միաձուլումից: Ձևավորվելով որպես ազգ՝ հայ ժողովուրդը ստեղծել է իր պետականությունն ու քաղաքակրթությունը: Այս մասին են վկայում վաղնջական դարերից պահպանված փաստերը:
Դեռ խոր հնադարում հին հույների նման հայերը նույնպես ստեղծած են եղել իրենց աստվածների պանթեոնը՝ Արամազդ, Անահիտ, Վահագն, Միհր, Տիր, Աստղիկ, Նանե և այլ աստվածներով, որոնց պաշտամունքի համար երկրի տարբեր վայրերում կառուցվել են առանձին մեհյաններ: Բայց մեհյանները սոսկ պաշտամունքի տաճարներ չէին, այլև մշակույթի օջախներ էին: Օրինակ՝ V դարի պատմագիր Մովսես Խորենացին հիշատակում է Հանիի մեհյանի Ողյումպ քրմին և նրա գրած մեհենական պատմությունը: Հույն պատմագիր Պլուտարքոսի (մ.թ. I դար) վկայությամբ՝ Տիգրան Բ թագավորի (Ք.ա. 95-55թթ.) արքունիքում ապրել և գործել են հույն պատմագիրներ, որ քաղաքական ապաստան էին գտել Հայաստանում: Իսկ Տիգրանին հաջորդած Արտավազդ Բ արքայի (Ք.ա. 55-34թթ.) մասին նույն պատմագիրը հավաստում է, թե նա հորինում էր ողբերգություններ ու ճառեր, նրա օրոք Արտաշատի թատրոնում հույն դերասանների մասնակցությամբ ներկայացվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը:

Սասնա Ծռեր Նախագիծ

url«Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»: Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է ամուսնանալ նրա հետ , բայց մերժվում է: Կատաղած Խալիֆը սկսում է ավիրել երկիրը: Ծովինարը որոշում է ինքնակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից: Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին:Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, կռվում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ: Մելիքը երբ մեռնում է նրա կինը խնդրում է Մհերին գալ տեր կանգնել իր երկրին. գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է տղա երեխա,որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու:7տարի նա Մհերին պահում է իր մոտ արբեցնելով նրան թունդ գինով:Ի վերջո սթափվելով հասկանում է իր սխալը և Մհերը վերադարնում է Սասուն:Արմաղանը դժվարությամբ ներում է նրան:Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:

Երվանդ Քոչար

Cochar1_ts1323253215Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ. Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում։ 1918–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918–ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918–ին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում Պյոտր Կոնչալովսկու դասարանում։ 1919–ին վերադառնալով է Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդցուցահանդեսին»։ 1921–ին Քոչարը գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելն արդեն համբավավոր նկարիչ։ 1922-ին Քոչարը Կ.Պոլսում էր։ Հաջորդ հանգրվանը Վենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս.Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։ 1923 թ. Քոչարը Փարիզում է։ Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը», որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ։
1936–ին Քոչարը վերադարձավ հայրենիք։ Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ։ Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։ Արգելքները, բանտը, մեկուսացումը անտարակույս ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը։ Որոշիչ դեր ունեցավ նաև խռուշչովյան «ձնհալը»… Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ:

Երվանդ Քոչարը մահացել է 1979թ.

Մայրենի առաջադրանք 8

140px-Mkhitar_of_sebaste Ես այս նախագծի համար շատ դժվարությամբ գտել եմ թե Մխիթար Սեբաստացին որտեղ է գտնվել : Արել եմ օտարալեզու կայքերից թարգմանություն:Իմացել եմ իր կենսագրությունից կարևոր բաներ գիտեմ, թե նա որտեղ է սովորել: Ասեմ որ շատ բան սովորեցի այս նախագծի շնորհվ:Ես ինձ կգնահատեմ 8 կամ 7:

Մխիթար Սեբաստացի նախագծի ամփոփում

Ես մասնակցել եմ Մխիթար Սեբաստացի նախագծին կատարել եմ առաջադրանք 1-ը և 3-ը:Գտել եմ, թե որտեղ է գտնվել: Արել եմ թարգմանություն օտարալեզու կայքից մի փոքր հատված:Դրանք համեմատել եմ իրար հետ: Դվժվարություներ կային բայց դրանք միայն հաղթահարելի էին:

Այս նախագիծը շատ արդյունավետ էր, որովհետև ես իմացա Մխիթար Սեբաստացու մասին շատ տեղեկություներ, որը
մեզ համար շատ կարևոր է: