Իմ հորինած բանաստեղծությունը «Հայաստան»

                    ararat

Հայաստան դու քարքարոտ,

Հայաստան ինչ հուշեր ես արթնացնում,

Հայաստան ծնվել եմ քո հետ,

Քո մեջ ու դեռ քո հետ եմ,

Ու միշտ կլինեմ:

Եթե բախտս լավը լինի,

Ուզում եմ գնամ,

Շրջեմ աշխարհով,

Բայց մեկ է հավատա,կկարոտեմ,

Ու ելի հետ  կվերադառնամ:

Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը

Մենք դասարանով պարզեցինք ,որ  դասարանի գերակշիռ մասը  Արևմտյան Հայաստանից են: Նրանք եկել են Սուրմալուից , վանից , Կարսից , Էրզրումից և այլն: Նրանք բոլորը  պատմեցին իրենց պապերի մասին:

Ես իմացա  Կարսի , Վանի , Սուրմալուի  մասին շատ բաներ:

Ես շատ ուրախ եմ, որ  իմացա այսքան շատ բան մեր պապերի մասին: Ես  խոստովանում եմ, որ այսքանը  բանը  ես չգիտեի :

Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը (նախագիծ)

     Իմ  հայրիկի պապիկը իր 2 եղբայրների հետ 1941թ. գնացել   է  հայրենական մեծ պատերազմ  : Ցավոք սրտի  նրանք բոլորը  չեն վերադարցել  պատերազմից  : Իսկ իմ պապիկին մեծացրել և պահել է  նրա մայրիկը :  Պապիկիս  հոր անունը եղել է Հայկո, իսկ  2 եղբայրների անունները Աշոտ և Դարչո :  Հայկո պապիկը ծնվել 1917թ., Աշոտը `1920թ. իսկ Դարչոն` 1922թ. : Աշոտն ու Դարչոն եղել են  լավ շախմատիստներ,  մասնակցել են տարբեր մրցումների: Նրանք ծնվել և ապրել են Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: Պառավաքարն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների:  Պապիկիս հայրը ունեցել է միայն 1 զավակ ` Սեդրակ պապիկս :  Նա  ծնվել է 1938թ., ունեցել է  5 երեխա և մահացել է 2012թ.:

ՈՒրիշի դերը վտանգավոր է

535664_150134798486763_917622832_n

1.  Իմ մոտ շատ լավ է ստացվում ընկերներիս հետ խաղալ: ՈՒրախանալ նրանց հետ, կիսել երջանկությունս ընտանիքիս կամ ընկերներիս հետ : Բայց չի ստացվում լացել կամ տխրել: Ես ուրախ եմ որ այդպես է:

2. Իմ կարծիքով  ամեն մարդ այս կյանքում  ունի իր դերը: ՈՒ պետք չէ զրկվել դրանից  ու զբաղեցնել ուրիշի դերը:

Իմ ամենասիրելի ուսուցչուհին

15210118_18d024b7a2   

Իմ ամենասիրելի ուսուցչուհին  դա  ընկեր  Անուշն է: Բոլորը  նրան շատ են սիրում,  ես նույնպես: Նա մեր նկատմամբ շատ բարի և հոգատար է ինչպես ջերմոցի ծաղիկների  հետ: Ինչպես սիրում եմ ընկեր Անուշին այնպես էլ սիրում եմ կենսաբանություն առարկան: Մեր դասարանի բախտը շատ է բերել, որ այդպիսի լավ ուսուցչուհի ունենք: Մեր կրթահամալիրի բոլոր ուսուցիչները շատ լավն են:

Տնային աշխատանք

1. Տես այստեղ

2.Ես այս նյութ ընտրեցի, որովհետև այն ինձ շատ դուր եկավ : Ինձ հետաքրքրեց , թե ոնց է ռոբոտը  անում այն ամենը, ինչը միայն մարդը կարող է անել:  Ինձ  դուր եկավ ռոբոտի կառուցվածքը: Եվ այն, թե ինչպես է ռոբոտը հյուրասիրում  մարդկանց: Ես շատ կուզեի  այսպիսի մի ռոբոտ ունենալ:

Հայոց լեզվի տնային աշխատանք

1.Մի փորձագետի սկսեց հետաքրքրել, եթե ծառի վրա հագցնեն վզնոց այն տարիներ հետո ինչպիսին կլինի: Փորձագետը ուզում էր ոչ թե գուշակել կամ պատկերացնել այլ տեսնել և կոնկրետ իմանալ:Փորձագետը այդ փորձը իրականացրեց: Ահա տեսնենք տե ինչ է էեղել 4 տարի հետո:
2.http://www.copypaste.am/2013/04/03/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D6%80%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A8/
3.Ես այս նյութը ընտրեցի քանի որ ինձ այն շատ հետաքրքրեց: Եվ ես ցանկացա, որ բոլորը տեսնեն այս հետաքրքիր փորձը:

12 345

Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

road_autumn_leaves_straight_line_descent_car_movement_53444_1920x1200

Մի մարդ է լինում:Նրան գողանում են և տանում ուրիշ երկիր ու թողնում այնտեղ: Նա ում տեսնում էր բոլորը անծանոթ մարդիկ էին լինում: Նա վախենում էր բոլորից,որ կվնասեն իրեն: Նա շատ էր ուզում իմանալ թե որտեղ է գտնվում ու իմացավ: Նա գտնվում էր Շվեցարիայում:Եվ ուրախացավ, որովհետև այնտեղ ապրում էր իր հորաքույրը:Բայց դեռ պետք է ճշտել թե նրանց տունը որտեղ է: Շատ մարդկանց շնորհիվ գտնում է հորաքրոջ տունը և այցելում: Հորաքույրը շատ է ուրախանում: Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

Տնային աշխատանք Հայոց լեզու

1.Իմ մութ ու լույս աշխարհները:
Իմ ներսում կա մութ և լույս աշխարհներ:
Իմ մութ աշխարհն այն է, երբ մնում եմ մենակ : Շատ մարդիկ, երբ տխրում են, ցանկանում են միայնակ մնալ ,բայց ես այդ ժամանակ ուզում եմ ընկերներիս կամ հարազատներիս հետ անցկացնել:

Իսկ իմ մյուս  աշխարհը` լույս աշխարհը, դա մի հիանալի աշխարհ է , այնտեղ ես միշտ ուրախ եմ լնում: Ես կցանկանայի միայն  լույս աշխարհ լիներ իմ մեջ: Ես իմ երջանիկ պահերին սիրում եմ անցկացնել  ընկերներիս ու ծնողներիս հետ: Ես ընդհանրապես շատ ուրախ մարդ եմ:Ես շատ քիչ եմ գտնվում մութ աշխարհում:

2.Եթե մարդիկ առաջվա պես  լինեն բարի,  ապա մի օր իրենք կտեսնեն այդ սանդուղքը և կքայլեն  դեպին առաջ: